Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության հռչակագրի տեքստը հակապետական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ նոր Սահմանադրության ընդունումը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և, ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստանալով, իրենք պետք է իրականացնեն այդ ծրագիրը:

«Ընդդիմությունը Սահմանադրության պրոցեսը կապեց միջազգային և տարածաշրջանային օրակարգի հետ։ Կարծում եմ՝ կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել: Հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, երեկ հնարավորություն տվեցին, որ մենք պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա այնպիսի հանրային ճնշում գեներացվի, որ իրենք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն»,- նշեց վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը:

Հայերեն English Español ქართული Русский

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է անվնաս վիճակում ամերիկյան MQM-170 հետախուզական ԱԹՍ որսալու մասին

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը