1 րոպեի ընթերցում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն, որտեղ ներկայացվել են հայկական ծաղիկները հոլանդական շուկա ավելի մեծ ծավալներով արտահանելու հնարավորությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից՝ նշելով, որ այցի շրջանակում տեղի է ունեցել շրջայց ջերմոցային տնտեսությունում, որի ընթացքում Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացվել են ծաղիկիների՝ դեպի հոլանդական շուկա ավելի մեծ ծավալով արտահանման վերաբերյալ հայկական կողմի դիտարկումները: