COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

3 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակները պետք է վերածվեն ազգային քաղաքականության, ներդրումային որոշումների և գործնական միջոցառումների, որոնք կապահովեն չափելի արդյունքներ։

«Արմենպրես»-ի-հաղորդմամբ՝ այս մասին COP17 -ի շրջանակում կայացած բարձր մակարդակի ժողովի ընթացքում ասաց COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ համատեղ վերանայումը կարևոր նշանակություն ունի, քանի որ թույլ կտա գնահատել արձանագրված արդյունքները, բացահայտել այն ուղղությունները, որտեղ առաջընթացը բավարար չէ, և հասկանալ, թե ինչ աջակցություն է անհրաժեշտ երկրներին։

«Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը մեզ ընդհանուր ուղղություն է տալիս։ COP17-ում պետք է դրա նպատակներն ու թիրախները վերածենք ազգային քաղաքականության, ներդրումային որոշումների և գործնական միջոցառումների, որոնք կապահովեն չափելի արդյունքներ»,-ասաց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ բնության պահպանությանն առնչվող որոշումները կայացվում են նաև ֆինանսների, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում։ Հետևաբար, առաջնորդների ներգրավվածությունը կարող է միավորել երկրներին ընդհանուր նպատակի շուրջ, ամրապնդել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քաղաքական նշանակությունը և անհրաժեշտ ուշադրություն ապահովել հրատապ խնդիրների լուծմանը։

«Քաղաքական ուշադրությունը պետք է պահպանվի նաև բանակցությունների ընթացքում՝ արձանագրված ձեռքբերումների հիման վրա լրացուցիչ ջանքեր գործադրելու և փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Նախարարների ներկայությունը պետք է գործնականում փոխի իրավիճակը՝ օգնելով լուծել այն հարցերը, որոնք տեխնիկական քննարկումների ընթացքում դեռևս չեն լուծվել»,-նշեց նա։

Մաթևոսյանը հավելեց, որ  Հայաստանը, որպես COP17-ի նախագահող երկիր, ակնկալում է նախարարների և պատվիրակությունների ղեկավարների ակտիվ ու կառուցողական ներգրավվածությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու, դիրքորոշումները մերձեցնելու և համաձայնության հասնելու համար անհրաժեշտ քաղաքական ուղենիշներ ձևավորելու նպատակով։

Նա վստահեցրեց, որ  Հայաստանի նախագահությունը շարունակելու է լսել բոլոր կողմերին՝ ընդհանուր լուծումների հասնելու համար։

«Մենք պարտավորություն ունենք ապագա սերունդների առաջ՝ գործելու վճռականությամբ, քանի դեռ մեր որոշումները կարող են փոխել իրավիճակը։ Հանուն բնության գործելը մեր համատեղ պատասխանատվությունն է այստեղ՝ Երևանում։ Եկեք միասին կատարենք այդ պատասխանատվությունը»,-հավելեց Մաթևոսյանը։

Հայերեն English

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր