ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրամիության խորհուրդը հոկտեմբերի 26-ին հայտարարել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում Ուկրաինային աջակցելու նպատակով 4,9 միլիարդ եվրո հատկացնելու մասին, որից 4,7 միլիարդ եվրոն կուղղվի անդամ պետությունների՝ արդեն տրամադրված օգնության ծախսերի փոխհատուցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր խորհուրդն ընդունել է ութ որոշումից բաղկացած փաթեթ, որոնք թույլ են տալիս Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում միջոցներն օգտագործել Ուկրաինայի համար։ Այդ որոշումները նախատեսում են անդամ պետությունների կողմից արդեն տրամադրված ռազմական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում՝ EPF-ի միջոցով։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 4,7 միլիարդ եվրո։ Բացի այդ, 230 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվում Ուկրաինային աջակցության Եվրամիության ռազմական առաքելությանը (EUMAM Ukraine)», - ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս որոշումները «կարևոր քայլ են քաղաքական պայմանավորվածության իրականացման գործում, որը ԵՄ անդամ պետությունների կողմից ձեռք է բերվել 2026 թ. սեպտեմբերի 25-ին՝ EPF-ի շրջանակներում Ուկրաինայի կարիքների համար հատկացնելու 6,6 միլիարդ եվրո։

Համաձայնագիրը նախատեսում է նաև Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնության տրամադրում և 2027 թվականին EUMAM Ukraine առաքելության հետագա ուժեղացում։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը սեպտեմբերի 25-ին X սոցցանցում հայտնել էր, որ Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ուկրաինայի համար 6,6 միլիարդ եվրոյի չափով Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցների բաշխման կարգը։

Հայերեն Русский

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում