COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես
15 րոպեի ընթերցում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում Կենսաբազմազանության COP17-ի և «ՀԱՏԻԿ. Էնդեմիկ սերմերի պահպանում և արժևորում՝ պարենային ինքնիշխանության ու կլիմայի փոփոխության հարմարվողականության համար» նախագծի շրջանակում տեղի ունեցավ խոհարարական համտես՝ ֆրանս-հայկական ծագմամբ անվանի շեֆ-խոհարար, Միշլենի աստղակիր Ալեն Ալեքսանյանի մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հատիկ» նախագիծը համակարգում է Լիոնի մետրոպոլիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և Ֆրանսիայի արտաքին գործերի ու Եվրոպայի նախարարության համաֆինանսավորմամբ։ Նախագիծն իրականացվել է Կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոնի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի և «ԳՈՏԻ» ՀԿ-ի հետ համատեղ։ Նախաձեռնության ինստիտուցիոնալ գործընկերներից է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Համտեսի և ճաշացանկի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի թիմի և ուսանողների հետ միասին՝ Լիոնի Մետրոպոլ-Երևան գործակցության շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր ելույթում նշեց, որ միջոցառումը հայկական մշակույթի, գյուղատնտեսության և գաստրոնոմիայի յուրատեսակ ներկայացում է, ինչը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն առանձնահատուկ հարաբերություններ։ Դեսպանի կարծիքով՝ սերտ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում նման ծրագրերի իրականացման համար։
«Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի շատ խորը արմատներ։ Բայց պետք չէ միայն նայել արմատներին, այլ անհրաժեշտ է տեսնել, թե ինչ է աճում արմատների վրա։ Բազմազանությունը վերացական գաղափար չէ, այն սննդի մեջ է, որն համտեսում ենք, և սերմերի մեջ, որոնք աճեցնում ենք։ Այս միջոցառմամբ իսկապես արժևորում ենք այն կենսաբազմազանական եռակի ներուժը, որը կա հայաստանյան սերմերում։ Գնահատում ենք նաև գաստրոնոմիական ներուժը։ «Հատիկ» նախագիծն ունի մի պարզ և ընդհանուր նպատակ՝ հավաքագրել, արժևորել և փոխանցել սերմերի մասին գիտելիքն ու սերմերում առկա համը։ Այդ ամենն անհրաժեշտ է փաստաթղթավորել՝ ավելի լավ պաշտպանելու համար»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ այս ամռանը մի խումբ գիտնականներ Հայաստանի 9 մարզերի 300 ֆերմերներից հավաքել էին տարբեր կլիմայական պայմանների նկատմամբ կայուն սերմերի տարատեսակներ։
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի ինքնապահովմանը ու դիմակայունությանը։ Ըստ դեսպանի՝ կենսաբանական ժառանգությունը լավ ճանաչելու դեպքում հնարավոր է ավելի լավ դիմակայել կլիմայական փոփոխություններին։
«Հայաստանն իր ագրարային ռեսուրսներն ու գիտելիքները զարգացնելու մեծ կարիք ունի։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը փակել է իր դռները հայկական ագրոարդյունաբերության առջև։ Շատ լավ հասկանում եք, թե դա ինչ ազդեցություն է ունենում տեղական բիզնեսների ու տնտեսության վրա։ Բարեբախտաբար, Հայաստանն ունի ընկերներ Եվրոպայում, որոնք նրան օգնեցին ստեղծված իրավիճակում։ Այսօրվա միջոցառմամբ իմաստավորում ենք այդ համագործակցության խորհուրդը՝ համտեսելով հայկական համեղ ուտեստները։ Այդպիսով մեր երախտագիտությունն ենք հայտնում հայ գյուղատնտեսներին։ Հայկական գյուղատնտեսությունը հետաքրքրում է նաև եվրոպացի սպառողներին, ուստի ֆրանսիական դեսպանությունը նույնպես աշխատում է լուծումներ գտնել այս ոլորտում։ Դա նշանակում է լոգիստիկ առումով կոնկրետ գործողություններ իրականացնել՝ նոր գործընկերներ գտնելու նպատակով, և օգնել Հայաստանին՝ գյուղատնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում»,- նշեց Էսկյուդիեն։
Դիվանագետի դիտարկմամբ՝ հայկական գյուղատնտեսական ժառանգության պահպանումը կարևոր է ինքնուրույն և անվտանգ ապագա ունենալու առումով։ Ըստ նրա՝ տվյալ միջոցառմամբ արժևորվում է հայկական խոհանոցը, որովհետև ներկաներին փոխանցվում են սերմերի յուրահատկություններն ու սերնդեսերունդ անցող գիտելիքը։
Լիոնի մետրոպոլիայի միջազգային կապերի և տուրիզմի գծով փոխնախագահ Օլիվիե Արաուժոն իր ելույթում նշեց, որ նախօրեին մեծ հուզմունքով այցելել է Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Կան վայրեր, որտեղ բառերը երկրորդական են, իսկ լռությունն ավելին է ասում, քան ճառերը։ Ես անսահման հարգանք ունեմ հայ ժողովրդի նկատմամբ, որն այդքան ողբերգություններից հետո կարողացել է վերապրել, պահպանել իր ինքնությունը, մշակույթն ու արժանապատվությունը։ Ոգեկոչումն ինձ հիշեցրեց մի կարևոր համոզմունք․ հիշողությունը չի պատկանում միայն անցյալին, մեզ տալիս է նաև պատասխանատվության զգացում ապագայի համար, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու պատասխանատվություն, ժողովուրդների միջև համերաշխությունը վառ պահելու պատասխանատվություն՝ հատկապես դժվարին պահերին»,- ասաց Արաուժոն։
Նա հավելեց, որ հենց այդ հանգամանքն է հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում առանձնահատուկ չափում։ Նրա համոզմամբ՝ դա ոչ թե լոկ հանգամանքների բերումով ձևավորված փոխգործակցություն է, այլ պատմության մեջ կերտված և սերնդեսերունդ փոխանցվող հավատարմություն։
«Մեր ժամանակների մեծ մարտահրավերները դուրս են գալիս մեր տարածքների սահմաններից, հետևաբար ՏԻՄ-երն այսօր կարևորագույն դեր ունեն միջազգային հարաբերությունների զարգացման գործում՝ աջակցելով միջպետական դիվանագիտական կապերի խորացմանը։ Մենք ցանկանում ենք զարգացնել ապակենտրոնացված փոխգործակցությունը՝ հիմնված վստահության, փոխադարձ հարգանքի և օգտակար ձեռքբերումների վրա։ Երևանի հետ մեր հարաբերությունները լիովին տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ 2025 թվականին վերակնքված համաձայնագիրը մեզ պարտավորեցնում է սերտորեն համագործակցել մի շարք առանցքային ոլորտներում»,- ասաց Արաուժոն։
Ըստ նրա՝ այդպիսի բնագավառներից է նաև գաստրոնոմիան, որի շրջանակում «Հատիկ» նախագիծը նպաստում է հայկական էնդեմիկ սերմերի պահպանությանը, ինչպես նաև կենսաբազմազանական ժառանգության, գյուղատնտեսական գիտելիքների պաշպանությանը։ Արաուժոյի բնորոշմամբ՝ սերմերի պահպանումը նաև հիշողության պահպանում է։
«Գաստրոնոմիան շատ ավելին է, քան պարզապես համատեղ վայելք։ Այն պատմում է հարազատ բնաշխարհի, բնության հանդեպ մեր վերաբերմունքի մասին։ Խոհանոցը նույնպես դիվանագիտության ձև է։ Մեր նոր մանդատն ապակենտրոնացված համագործակցությունը դարձնում է տնտեսական դիվանագիտության լծակ։ Մենք գալիս ենք նաև ձեզանից սովորելու և այդ ոգով ցանկանում ենք խորացնել հարաբերությունները հայկական իշխանությունների ու տեղական դերակատարների հետ»,- ասաց Լիոնի մետրոպոլիայի ներկայացուցիչը։
Շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ թեև ծնվել է ֆրանսիական գաստրոնոմիայի կենտրոն համարվող Լիոնում, սակայն մեծապես կապված է Հայաստանի հետ, հարգում է հողը, ապրում տարվա եղանակների ռիթմով և զգում խոհարարական ավանդույթների փոխանցման ուժը։
«Գյուղատնտեսությունն ու գիտությունը քայլում են համաչափորեն, ուստի ես փորձում եմ գաստրոնոմիան դիտարկել շրջապատող աշխարհի համադրության մեջ։ Որպես կիրառական բուսականության ռեսուրսների կենտրոնի նախագահ՝ նշեմ, որ COP17-ում մեր ուղերձն առանցքային է․ կենսաբազմազանությունը պաշտպանել նաև ափսեի միջոցով։ Կենդանի աշխարհը չի պահպանվում միայն լաբորատորիաներում ու միջազգային համաձայնագրերում, այլ պահպանվում է ամենօրյա հոգատարությամբ, մեր ցանքատարածություններում, այգիներում և խոհանոցներում։ Փորձագետ Տաթև Գրիգորյանի ագրոնոմիական և խոհարարական աջակցությամբ, ինչպես նաև ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսանողների մասնակցությամբ՝ մենք կյանքի ենք կոչում պատասխանատու գաստրոնոմիան։ Մեր համատեղ պատասխանատվությունն է պահպանել հայոց հողի գանձերը, խաղողի տեսակները, որոնք կլիմայական փոփոխություններին դիմակայելու իսկական վահաններ են»,- ասաց Ալեքսանյանը։
Նա շեշտեց, որ իր համար կերակուր պատրաստելը դարձել է մոլորակի հանդեպ պատասխանատվության և հանձնառության դրսևորում և խոստացավ միջոցառման ընթացքում ներկայացնել ավանդական, բայց վերաիմաստավորված խոհարարություն։ Պաշտոնական ելույթներից հետո, նրա գլխավորությամբ, ներկաներին մատուցվեցին համադամ խորտիկներ։
Նախուտեստներն ընդգրկում էին տարեկանի հացով, այծի պանիրով, չորացրած լոլիկով և մանուշակագույն ռեհանով պատառիկներ, վայրի փիփերթն ու բաստուրմայի նուրբ շերտը՝ կտավատի հացիկով և խորոված լեռնային մրգով, ավելուկով ու կարմիր սոխով լավաշի փաթաթաններ՝ մասուրի մուրաբայով և լեռնային կանաչիով։
Հիմնական ուտեստները պարունակում էին գյուղական դդմաճ՝ սինձի թանձրուկով և սուլուգունի պանրաթելով, ինչպես նաև Վանի մշոշ՝ կանաչ ոսպով և տհալով՝ զարդարված թարմ ծիլերով ու դդմի խորանարդիկներով։
Իսկ աղանդերն ընդգրկում էր հայկական գաթա՝ խնոցու կարագով, չրերով և վայրի ուրցով, անուշ ապուր՝ հայրենի ցորենով և վարդերով, ինչպես նաև փոխինձով ուտեստ՝ խաղողի մուրաբայով և թարմ դաղձով։
«COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես