Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի համանախագահությամբ հոկտեմբերի 26-ին Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվել է  Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի հետ մեկտեղ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համատեքստում՝ կենտրոնանալով տնտեսական, էներգետիկ դիմակայունության և ԵՄ-ի բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող առանցքային բարեփոխումներին՝ որպես Հայաստանի 2024–2027 թվականների Դիմակայունության և աճի պլանի հիմնական հենասյուներից մեկը։

Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը գնահատել են բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի ներքո իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Կողմերը քննարկել են 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։

Մասնակիցներն ընդգծել են բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձել մոնիտորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։

Հայաստանը և ԵՄ-ն նաև քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։

Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատել են բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված  համատեղ հանձնառությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ։

Հայերեն English فارسی Français

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը