ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է կենսաբազմազանության պահպանության տնտեսական նշանակությունը՝ կարևորելով մասնավոր հատվածի ակտիվ  ներգրավվածությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում: Այս համատեքստում  ընդգծվել է կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական դիմակայունության, պարենային համակարգերի անվտանգության և մատակարարման շղթաների հետ:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի կարևոր դերը նոր գործարար կապերի հաստատման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման և հայկական ընկերությունների՝ միջազգային արժեքային շղթաներում ներգրավման հնարավորությունների բացահայտման գործում: Կարևորվել է օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կայուն գյուղատնտեսության, ռեսուրսների կառավարման և նորարարության ոլորտներում՝ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունների և կենսաբազմազանության պահպանության նպատակների համադրմամբ։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի համար կանխատեսելի և բարենպաստ պայմանների ձևավորումը՝ ընդգծելով կառավարությունների և գործարար համայնքի միջև շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նշվել է, որ սույն քննարկումները կարող են բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի նպաստ կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացման և տնտեսական զարգացման։

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը