Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Աշխարհն, ըստ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, պետք է առաջիկա չորս տարվա ընթացքում կրճատի ածխածնի արտանետումները գրեթե մեկ հինգերորդով, իսկ մեկ տասնամյակի ընթացքում՝ գրեթե կիսով չափ, որպեսզի մոլորակի տաքացումը չանցնի վտանգավոր 1.5°C-ի սահմանագիծը, և այս կլիմայական թիրախն էական և աղետալի չափով չգերազանցվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Չնայած ջերմաստիճանի բարձրացումը 1.5°C-ի սահմաններում պահելու (ինչպես խորհուրդ էին տալիս գիտնականները) «հնարավորությունների պատուհանն արդեն փակվել է», դեռ հնարավոր է սահմանափակել այդ թիրախի «գերազանցումը», կարծում են ՄԱԿ-ում։

Ըստ կլիմայական նպատակների և իրականացվող քաղաքականությունների միջև առկա «արտանետումների ճեղքի» վերաբերյալ զեկույցի՝ երկրները չեն կարողանում արտանետումների կրճատման իրենց երկարաժամկետ նպատակները վերածել կարճաժամկետ գործողությունների։

Ածխածնի համաշխարհային արտանետումները, կարծես, դադարել են աճել. 2025 թվականին արտանետումների մակարդակը հիմնականում նույնն էր, ինչ նախորդ տարի։ Սակայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի վերլուծաբանները զգուշանում են և դա չեն համարում կայունացման փուլ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված մեծ անորոշությունները և հանածո վառելիքից կախվածության աճը՝ չնայած վերականգնվող էներգիայի արագ աճին։

Մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 18%-ով, իսկ մինչև 2045 թվականը՝ 45%-ով կրճատելը լավ հնարավորություն կտա՝ սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.7°C՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ։ Այս դեպքում ևս վերջին մի քանի ամսվա ռեկորդային շոգերի նման երևույթները հաճախակի և սովորական կդառնան, սակայն սա կարող է օգնել կանխել դրանց կտրուկ վատթարացումը։

Գլոբալ տաքացումն արագորեն սահմանափակելու ուղիներից մեկն, ըստ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, մեթանի արտանետումների կրճատումն է։ Մեթանը ջերմոցային գազ է, որը 80 անգամ ավելի հզոր է, քան ածխաթթու գազը։

Հայերեն Русский

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը