1 րոպեի ընթերցում
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ։