Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Telegram-ում հրապարակել է իր ժամանման տեսանյութը՝ նշելով, որ նախատեսված է եռակողմ հանդիպում Ստյորեի և Ստուբի հետ, առանձին երկկողմ բանակցություններ՝ Ուիթքոֆի հետ, ինչպես նաև բոլոր չորս քաղաքական գործիչների համատեղ հանդիպում։

Բացի այդ, Զելենսկին կհանդիպի Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ի և Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

«Մենք չենք դադարեցնում որևէ շփում, որը կարող է նպաստել խաղաղությանը։ Կքննարկենք նաև մեր հակաօդային պաշտպանության ամրապնդման և համատեղ արտադրության հարցերը», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի բանակցություններին։

Ըստ BBC-ի՝ Ուիթքոֆն արդեն ժամանել է Օսլո, իսկ Քուշները հանդիպմանը կմիանա տեսակապի միջոցով՝ հիվանդության պատճառով։

Հայերեն