Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

2 րոպեի ընթերցում

Բնության պահպանության համար հատկացվող յուրաքանչյուր դոլարի դիմաց մոտ 30 դոլար ուղղվում է այն վնասող գործունեությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը՝ կարևորելով վնասակար սուբսիդիաների կրճատումը։

«Մենք չենք կարող մի կողմից պաշտպանել բնությունը, իսկ մյուս կողմից գումար ծախսել այն ոչնչացնելու վրա։ Ձեզնից շատերը հավանաբար տեսել են թվերը․ բնության պահպանությանը միտված յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար ծախսվում է այն ոչնչացնելու կամ վնասելու համար»,– ընդգծել է Շոմեյքերը։

Նա վկայակոչել է 2023 թվականի տվյալները, որոնց համաձայն՝ բնությանը վնասող գործունեության ֆինանսական հոսքերը կազմել են շուրջ 7,3 տրիլիոն դոլար։ Այդ գումարի մեծ մասը մասնավոր հատվածի միջոցներն են, սակայն նշանակալի դեր ունեն նաև պետական վնասակար սուբսիդիաները։

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի համապատասխան զեկույցում այդ հոսքերից 4,9 տրիլիոն դոլարը վերագրվում է մասնավոր աղբյուրներին, իսկ 2,4 տրիլիոնը՝ շրջակա միջավայրին վնասող պետական սուբսիդիաներին։

Շոմեյքերը հիշեցրել է մինչև 2030 թվականը վնասակար սուբսիդիաները տարեկան 500 միլիարդ դոլարով կրճատելու նպատակը։ Նա անդրադարձել է նաև այդպիսի սուբսիդիաները մինչև 2025 թվականը բացահայտելու հանձնառությանը՝ նշելով, որ այս ուղղությամբ բացերն արտացոլված են առաջընթացի զեկույցում։

Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախով նախատեսվում է վնասակար խթանները, ներառյալ սուբսիդիաները, վերացնել, աստիճանաբար դադարեցնել կամ բարեփոխել՝ մինչև 2030 թվականը դրանց ծավալը տարեկան առնվազն 500 միլիարդ դոլարով կրճատելով։

Կոնվենցիայի գործադիր քարտուղարի խոսքով՝ համաժողովում կարևոր է ընդհանուր ճանաչում ձևավորել առկա խնդրի շուրջ, ապահովել հաշվետվողականություն և քննարկել առաջ շարժվելու գործնական ուղիները։

 

Հայերեն Русский

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար