1 րոպեի ընթերցում
Լեհաստանի Լյուբլին և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես փակվել են ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լեհաստանի օդային երթևեկության գործակալությունը (PANSA)։
«Ռազմական ավիացիայի ակտիվության կապակցությամբ Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է օդային գործողությունների իրականացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ ռազմական ավիացիայի ակտիվությունը կապված է Ուկրաինայի արևմուտքին Ռուսաստանի հարվածների հետ։