Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

1 րոպեի ընթերցում

Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջն Ուկրաինային փոխանցել տասը F-16 կործանիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

«Ուկրաինան մարտունակ կործանիչների կարիք ունի, և մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ…. Մենք կմատակարարենք 10 (կործանիչ) այս տարի», - մեջբերում է Դե Վևերի խոսքը Belga լրատվական գործակալությունը։

Բելգիայի վարչապետը նշել է, որ ռազմական տեխնիկայի փոխանցման ժամանակացույցը փոփոխվել է՝ Բելգիային ամերիկյան F-35 ինքնաթիռների մատակարարման ուշացումների պատճառով։ Այդ ինքնաթիռները պետք է փոխարինեն երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող F-16-երին։

Բելգիան խոստացել էր իր առաջին երկու F-16-երն Ուկրաինային փոխանցել 2024 թվականին, իսկ այնուհետև փուլ առ փուլ մնացած բոլոր գործող ինքնաթիռները։ 2026 թ. հունիսին Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել էր յոթ F-16 կործանիչները մինչև 2026 թվականի վերջը  փոխանցելու ծրագրերի մասին։ Մինչ օրս մատակարարումները չեն սկսվել՝ F-35-երի ստացման ուշացումների պատճառով:

Հայերեն Русский

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում