1 րոպեի ընթերցում
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դատարանում խոշտանգումներ կազմակերպելու վերաբերյալ նոր մեղադրանքները կեղծ է անվանել, նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես հայտարարել է, որ ինքը լիովին անմեղ է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «The Gardian»-ը։
Նյու Յորքի դատարանում Մադուրոյին և Ֆլորեսին ներկայացվել են նոր մեղադրանքներ՝ Վենեսուելայում խոշտանգումներ կազմակերպելու համար, սակայն ամուսինները հերքել են մեղադրանքները։ Երկուսն էլ օգտվել են թարգմանչի ծառայություններից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են նոր մեղադրանքներ առաջադրել Վենեսուելայի նախկին ղեկավար Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սելիա Ֆլորեսի դեմ։
Հունվարի 3-ին ԱՄՆ հզոր հարված հասցրեց Վենեսուելային՝ ձերբակալելով երկրի նախագահին և նրա կնոջը, ու տեղափոխելով նրանց Նյու Յորք։ Ըստ ԱՄՆ իշխանությունների վարկածի՝ նրանք, ենթադրաբար, առնչություն են ունեցել նաև նարկոահաբեկչության հետ։ Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահ է ընտրվել Դելսի Ռոդրիգեսը, ով նախկինում զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը։