15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ութ մարզերի 15 համայնքում իրականացվող 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ 71 միլիոն դրամ։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ծրագրերն ընդգրկում են ճանապարհների, ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի, մանկապարտեզների և համայնքային այլ ենթակառուցվածքների բարելավումը։

Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից յուրաքանչյուրում երկուական, Արարատի ու Լոռու մարզերում՝ վեցական, Կոտայքի մարզում՝ չորս ծրագրի համար։

Խուդաթյանը ներկայացրել է նաև այս տարվա պետական համաֆինանսավորման ընդհանուր ծավալը։

«Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,– նշել է նախարարը։

Հայերեն

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ