Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

8 րոպեի ընթերցում

Մեծանուն  տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը մեկ հարթակում կհամախմբի մի ամբողջ աստղաբույլի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտիստի հոբելյանին նվիրված համերգին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, Գրիգորյանի դուստրը՝ նշանավոր երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Նիկիտինը, Տատյանա Պավլովսկայան, Իրենա Միլկյավիչյուտեն և այլք։

Համերգը կղեկավարի Գեղամ Գրիգորյանի ավագ որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը։

Հոկտեմբերի 14-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել հյուրերի, կազմակերպիչների, Գրիգորյանի ընտանիքի անդամների հետ և զրուցել կայանալիք երեկոյից, Գեղամ Գրիգորյանի մասին հիշողություններից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևոր համարեց ըստ արժանվույն նշել բոլոր հոբելյանները, որոնք նշանավորում են մեծանուն արվեստագետների ավանդը և մշակութային արժեքները, որոնցով ուղղորդում են առաջ գնալ։

«Կարևորում եմ, որ օպերային թատրոնում Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը նշվում է հենց այսպիսի միջոցառմամբ, հատկապես այս օրերին, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ հյուրընկալելով նաև COP 17-ի շրջանակում մեր երկիր ժամանող բազմաթիվ հյուրերի։ Գեղամ Գրիգորյանին նվիրված հրաշալի համերգը մեր մայրաքաղաքը դարձնում է նաև համաշխարհային դասական երաժշտության կենտրոն»,-ասաց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց՝ վերջին տարիներին Երևանի օպերային թատրոնը վերելք է ապրում, ուստի բոլորովին պատահական չէ, որ շուտով բեմում կտեսնենք ականավոր արտիստների, ինչը վկայում է  այն մասին, որ մշակութային քաղաքականությունը, որը վարում է ՀՀ կառավարությունը, ունի հրաշալի արդյունքներ։

Նախարարն առանձնահատուկ ողջունեց Պլասիդո Դոմինգոյին՝ նշելով, որ միշտ ուրախ են նրան տեսնել Հայաստանում։

Պլասիդո Դոմինգոն հիշեցրեց, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան և առաջին այցից հրաշալի տպավորություններ է ստացել հանդիսատեսից, հրաշալի ժամանակ է անցկացրել մեր երկրում։ Նա խոստովանեց՝ ընդամենը  չորս ժամ է Երևանում, մի քիչ հոգնած է, սակայն համերգին լիարժեք պատրաստ կլինի։

Գեղամ Գրիգորյանին և Պլասիդո Դոմինգոյին կապել են համատեղ ստեղծագործական աշխատանքը, երկարամյա բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։ Նրանց համագործակցությունը նշանակալի էջ է միջազգային օպերային կյանքի պատմության մեջ։ Պլասիդո Դոմինգոն ղեկավարել է Վերդիի «Աիդա» օպերան, որում Գեղամ Գրիգորյանը կատարել է Ռադամեսի դերերգը։

«Գեղամ Գրիգորյանը մեծանուն երգիչ էր։ Հիշում եմ նրա ելույթները Քովենթ Գարդենում,  Լա Սկալայում, Մետրոպոլիտեն, Մարիինյան թատրոններում»,-շեշտեց Դոմինգոն։

Հասմիկ Գրիգորյանը մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից է։  Նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի թագավորական օպերայում, Փարիզի օպերայում և Զալցբուրգի փառատոնում։

Հասմիկ Գրիգորյանը International Opera Award-ի և Opus Klassik-ի դափնեկիր է, իսկ Opernwelt ամսագրի վարկածով երկու անգամ ճանաչվել է տարվա երգչուհի։

«Հայրս ինձ համար նման էր արևածագի, նա արևափայլ մարդ էր։ Իմ մեջ հայկական և լիտվական արյուն կա։ Հայկականը ջերմությունն է։ Նա մեզ սովորեցրել է ամեն օր կյանքը լիարժեք ապրել։ Նա ինձ ասում էր, որ երգելը կարևոր է, փառքը՝ ևս,  սիրած գործով զբաղվելը կարևոր է, կարիերան՝ ևս, սակայն ամենակարևոր բանը  մարդ մնալն է։ Նա հրաշալի մարդ էր, հավանաբար, հենց այդ պատճառով է այդքան սիրված»,-ասաց Հասմիկ Գրիգորյանը։

Դիրիժոր Վարդան Գրիգորյանը խոստովանեց՝ ցավոք չի ստացվել շատ հաճախ մասնագիտական քննարկումներ ունենալ հոր հետ, բայց հոր շնորհիվ սովորել է հեշտ հասկանալ երգիչներին, ընկալել նրանց բնությունը։

Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի խոսքով՝ Վարդան Գրիգորյանը շատ ինքնուրույն արվեստագետ է, որն ինքնուրույն է հարթում իր ճանապարհը։ Նա վստահեցրեց՝ Գեղամ Գրիգորյանը որդուն կասեր, որ ճիշտ ճանապարհին է և կհպարտանար որդու հաջողություններով։

Հանդիպմանը ներկա էր նաև Գեղամ Գրիգորյանի կրտսեր որդին՝ Տիգրան Գրիգորյանը, որը ևս երգելու է համերգին։ Նա հիշեց, որ իր մանկության տարիներին հայրը ղեկավարել է Երևանի օպերային թատրոնը, հաճախ է իրեն մանկապարտեզ տանելու փոխարեն տարել թատրոն։

«Կարող եմ ասել, որ այս շենքում եմ մեծացել։ Հիշում եմ փորձերը, ուրախ մթնոլորտը։ Երբ մտնում էինք թատրոն, նկատում էի, որ  մարդիկ զգում են, որ Գեղամ Գրիգորյանը մեծ մաեստրո է։ Դա ուրախություն, զվարթություն էր բերում բոլորին։ Հայրս շատ բան էր ցանկանում տալ թատրոնին, զարգացնել այն։ Շատ նվիրված էր»,-շեշտեց Տիգրանը։

Մինչ հանդիպման ավարտը օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը  շնորհակալություն հայտնեց Դոմինգոյին Հայաստան գալու համար և նրան հուշամեդալ նվիրեց։ Դուրգարյանը մեկ այլ հուշամեդալ նվիրեց Հասմիկ Գրիգորյանին՝ շեշտելով, որ նա միշտ թատրոնի հետ է։

Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո

Համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը

Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո, Կարեն Դուրգարյան

Պլասիդո Դոմինգո

Ժաննա Անդրեասյան, Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո

Վարդան Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան, Ժաննա Անդրեասյան, Պլասիդո Դոմինգո, Կարեն Դուրգարյան

Հասմիկ Գրիգորյան

Վարդան Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան, Ժաննա Անդրեասյան, Պլասիդո Դոմինգո, Կարեն Դուրգարյան

Պլասիդո Դոմինգո, Կարեն Դուրգարյան

Ժաննա Անդրեասյան

Վարդան Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Վարդան Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո

Վարդան Գրիգորյան

Պլասիդո Դոմինգո

Ժաննա Անդրեասյան

Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Ժաննա Անդրեասյան, Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո

Ժաննա Անդրեասյան, Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Կարեն Դուրգարյան

Ժաննա Անդրեասյան, Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո, Կարեն Դուրգարյան

Պլասիդո Դոմինգո, Հասմիկ Գրիգորյան, Կարեն Դուրգարյան

Համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը

Պլասիդո Դոմինգո

Ժաննա Անդրեասյան, Հասմիկ Գրիգորյան, Պլասիդո Դոմինգո

Վարդան Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան, Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյան

Վարդան Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան

Կարեն Դուրգարյան

Հասմիկ Գրիգորյան

Համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը

 

Հայերեն English

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը