1 րոպեի ընթերցում
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևանում հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։