Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

2 րոպեի ընթերցում

Qatar Airways-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ և Դամմամ քաղաքներից և դեպի այնտեղ չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են տարածաշրջանային լարվածության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նախազգուշացման մեջ ավիաընկերությունը նշել է, որ ուշադիր հետևում է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող զարգացումներին՝ համապատասխան մարմինների հետ համակարգված։

Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad ավիաընկերությունն իր հերթին մինչև հոկտեմբերի 19 չեղարկել է Աբու Դաբիի և Սաուդյան Արաբիայի Դամմամ, Ջիդդա և Էր Ռիադ քաղաքների միջև իրականացվող մի շարք չվերթեր՝ տարածաշրջանում շարունակվող լարվածության պատճառով։

Ավիաընկերությունը զգուշացրել է ուղևորներին, որ իրավիճակը փոփոխական է, և հնարավոր են հետագա փոփոխություններ։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր մինչև հոկտեմբերի 17-ը Էր Ռիադի «Խալիդ արքա» օդանավակայանի գործունեության կասեցման մասին՝ Եմենի հութիների կողմից օդանավակայանի վրա հարձակումներից հետո անվտանգությունը ստուգելու նպատակով։

Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը։ Հոկտեմբերի 11-ին քաղավիացիան հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով գրանցվել է մեկ զոհ և 11 վիրավոր։

Հայերեն Русский

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը