Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
2 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։
Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4, Բանգ;ադեշի 2, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հորդանանի, Պաղեստնին, Սուդանի և Եգիպտոսի մեկակական քաղաքացիներ։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները օդանավակայանի վրա հարձակման մեջ մեղադրել են Եմենի հութիներին՝ դա որակելով որպես ռազմական հանցագործություն և խոստանալով պատասխանել դրան։
Նշվում է, որ հութիները դեռ չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը։
Հոկտեմբերի 8-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով թագավորության 3 քաղաքացի էր զոհվել։ Հարձակման պատասխանատվությունը իրենց վրա էին վերցրել Եմենի հութիները։
Հոկտեմբերի 6-ին և 7-ին ևս հութիները հարվածել էին Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայանի. հարվածների հետևանքով երեք մարդ էր զոհվել, 28-ը՝ վիրավորվել։
Եմենում վերջին ամիսներին վերսկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է երկրի կառավարական ուժերին։ Հութիները, բացի կառավարական ուժերին հարվածներից, նաև թիրախավորում են Սաուդյան Արաբիան։