Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

2 րոպեի ընթերցում

«Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ընդունեցի «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։Արտահանման դիվերսիֆիկացումը մեր երկրի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է, և այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր շուկա են։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության առաջնահերթություններին և նոր հնարավորություններ կստեղծի հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման համար»,- նշել է նախարարը։

Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։

«Կարևորելով թարմ գյուղմթերքի արտահանման գործընթացում մատակարարման արագությունը՝ ողջունել եմ գործարար միջավայրի՝ այս ուղղությամբ Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ավելի մեծ ծավալներով ներկայացվածության ընդլայնմանը։Նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթների կազմակերպման հնարավորությունները»,-հավելել է նախարարը։

Հայերեն English Español Русский

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները