ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովն ուժեղացրել է Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը՝ պահանջելով ամբողջական տեղեկատվություն Սիբիրում ժանտախտի դեպքի վերաբերյալ, ինչպես նաև սատարելով թափանցիկության վերաբերյալ ԱՄՆ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին՝ հնարավորինս շուտ տեղեկատվություն տրամադրել ժանտախտի վերաբերյալ։ Մենք չունենք բավարար տվյալներ՝ գնահատելու համաճարակաբանական իրավիճակն ու այլ երկրների համար առկա ռիսկերը, կամ անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ռիսկերի առթիվ»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի առողջապահության հարցերով խոսնակ Եվա Հռնչիրովան։

Այս հայտարարություններն արվել են այն օրը, երբ Եվրոպական հանձնաժողովը գումարել էր ԵՄ առողջապահական անվտանգության կոմիտեի նիստը՝ համախմբելով 27 անդամ պետությունների, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի և ԱՀԿ-ի ներկայացուցիչներին։

Հանձնաժողովը համակարգում է ԵՄ-ի արձագանքը առողջապահական լուրջ անդրսահմանային սպառնալիքներին՝ հնարավորություն ընձեռելով ազգային մարմիններին փոխանակել տեղեկատվություն, գնահատել ռիսկերը և քննարկել հնարավոր միջոցառումները։ Այնուամենայնիվ, այսօրվա նիստն ավարտվել է առանց որևէ կոնկրետ որոշման՝ Ռուսաստանից ստացված տեղեկատվության ոչ հավաստի լինելու պատճառով։

Հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կարճ ժամկետում կրկին հրավիրել հանձնաժողովի նիստ, եթե նոր տեղեկություններ ի հայտ գան կամ իրավիճակը վատթարանա։

Հայերեն Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել