Մարտունի համայնքում մեկնարկում են 8 մլրդ 255 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հոկտեմբերի կեսերից կմեկնարկեն 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերը ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցման ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիարդ 255 միլիոն դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանից, խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման կամ նորացման ուղղությամբ կծախսվի 3 միլիարդ 155 միլիոն դրամ, ոռոգման համակարգերի կառուցման ուղղությամբ՝ 2 միլիարդ 756 միլիոն դրամ, ճանապարհների հիմնանորոգման համար՝ 2 միլիարդ 344 միլիոն դրամ։
«Այս երեք ուղղություններում նախատեսված ծրագրերի շինարարական մրցույթներն արդեն կայացել են, հաղթող կազմակերպությունները հայտնի են, պայմանագրերի կնքման գործընթացն էլ մոտենում է ավարտին։ Որոշ տեղերում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, որոշ տեղերում էլ դրանք կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրեր կիրականացվեն համայնքի բոլոր բնակավայրերում։ Բնական է, որ մեկնարկող ծրագրերի համար ավարտի ժամանակաշրջան կսահմանվի 2027 թվականը»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանից։