ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Թենեսի նահանգում մահապատժի անհաջող իրականացումից հետո Քրիստա Փայքը ուշքի է եկել և սկսել խոսել։ Նրա փաստաբանի՝ Ռենդի Սփայվիի խոսքով՝ գիտակցության գալուց հետո Փայքը «զայրացած և շփոթված» էր և առաջին հերթին հարցրել է՝ «Որտե՞ղ եմ ես»։

50-ամյա Փայքը, որը, ենթադրաբար, առաջին մարդն է, ով ողջ է մնացել մահապատժի ընթացքում մահաբեր ներարկում ստանալուց հետո, ուշքի է եկել այն ժամանակ, երբ բժիշկները պատրաստվում էին նրան անջատել կենսապահովման սարքից։ Դա տեղի է ունեցել մահապատժի խցում նրան պատգարակի վրա կապելուց վեց օր անց։

«Սակայն երեքշաբթի, ի զարմանս բոլորի, Քրիստան ուշքի եկավ և սկսեց խոսել»,- Associated Press-ի փոխանցմամբ, ասել է փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ Փայքը որոշ չափով տեղյակ է իր հետ տեղի ունեցածի մասին, սակայն նրա առողջական վիճակի և վերականգնման հեռանկարների վերաբերյալ դեռ բազմաթիվ հարցեր կան։ Անորոշ է նաև՝ արդյոք Թենեսի նահանգը կրկին կփորձի իրականացնել նրա մահապատիժը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փայքի փաստաբանները հայտարարել են, որ նա արդեն բավականաչափ տառապել է և նահանգապետին խնդրել են մահապատժի դատավճիռը փոխարինել այլ պատժաչափով։

Դատավորը չորեքշաբթի կարգադրել է նահանգային իշխանություններին պահպանել մահապատժի անհաջող փորձի հետ կապված ապացույցները, քանի որ Փայքի փաստաբանները փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները։

Փայքը դատապարտվել էր մահապատժի 1995 թվականին։ Այն ժամանակ լինելով 18 տարեկան՝ նա իր 17-ամյա ընկերոջ հետ համակուրսեցուն անտառում խոշտանգել և սպանել էր: Նրան դատապարտել են մահապատժի, ընկերոջը՝ ցմահ ազատազրկման:

Հայերեն

«Զրո քլիք» կամ անտեսանելի ընթերցող․ ինչ է փոխում AI-ը մեդիայի համար

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 915 մլն դրամ

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել