Ռուսաստան

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

Ռուսաստանի առողջապահական վերահսկողության մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հոկտեմբերի 8-ին հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին տեղեկությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունից հայտնել են, որ մահացած աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձանց համար կանխարգելիչ միջոցառումների ամբողջ համալիրն ավարտվել է, և վտանգավոր ախտածին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ՌԴ Իրկուտսկի մարզում Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը, վարակվել ու դրա հետևանքով մահացել էր։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում