Թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ․ Պապիկյանը՝ Շաքիի միջադեպի մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Շաքիի միջադեպի առնչությամբ արձանագրել է թերացումներ՝ նշելով, որ դրանք ունեցել են և կունենան հետևանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։

«Բնականաբար, թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ։ Բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,– ընդգծեց պաշտպանության նախարարը։

Պապիկյանը նշեց, որ միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունների և քննչական գործողությունների անցկացումից հետո։

Նախարարի խոսքով՝ հնարավոր միջադեպի մասին տեղեկանալուց հետո Հայաստանի պատկան մարմիններն իրականացրել են իրավական ակտերով սահմանված գործողություններ, այդ թվում՝ որոնողական աշխատանքներ։

Տարոն Չախոյանը լրացուցիչ հարցում խնդրեց անդրադառնալ նաև տեղի ունեցածը դիվերսիա որակող պնդումներին։

Պապիկյանը պատասխանեց, որ տվյալ անձը ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել։ Նախարարի գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդեն իսկ վկայում է, որ նա դիվերսանտ չէ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մուսաևը դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել նույն բնակավայրի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել։

Դատախազությունը հոկտեմբերի 2-ին հայտնել էր Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։ Դրանք վերաբերում են պետական սահմանն ապօրինի հատելուն, հրազենի մաքսանենգությանը և ապօրինի շրջանառությանը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելուն ու առողջությանը ծանր վնաս պատճառելուն։

 

 

Հայերեն English Русский

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը