1 րոպեի ընթերցում
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:
«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը: Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն: Այս պահին այն միակ երկիրն է, որի հետ մենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ ենք վարում »,- ասել է Կոսը։
Պաշտոնյան նաև հիշեցրել է Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցության մասին:
«Մենք շատ հարցերում աջակցում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»,- հայտարարել է նա` պատասխանելով հայ լրագրողի հարցին։
Մարթա Կոսը հավելել է, որ, գոյություն ունի նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար հատուկ փաթեթ: