Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

3 րոպեի ընթերցում

Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ, նախորդ շաբաթ Լոնդոնում մասնակցել են International Alert-ի (անկախ միջազգային խաղաղարար բարեգործական կազմակերպություն) և RUSI-Royal United Services Institute for Defence and Security Studies-ի (Միացյալ Թագավորության առաջատար անկախ վերլուծական կենտրոնը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում) համատեղ աշխատաժողովին, որը նվիրված է եղել տարածաշրջանում տեղի ունեցող առանցքային քաղաքական զարգացումների և իրավիճակի վերաբերյալ քննարկումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Հայկական խորհրդի և International Alert-ի սոցցանցային պաշտոնական էջերում։

Աշխատաժողովը International Alert-ի՝ Հարավային Կովկասում հակամարտության գծերից այն կողմ երկխոսությունն ու փոխըմբռնումը խթանելուն ուղղված շարունակական աշխատանքի մի մասն է, որն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի և Բաքվի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  հակամարտության ռիսկերի նվազեցման, տարածաշրջանային կապերի ամրապնդման ու կայուն խաղաղության հեռանկարների ընդլայնման հնարավորություններին։

«Հարավային Կովկասը շարունակում է գտնվել էական քաղաքական փոփոխությունների փուլում, որտեղ ներքաղաքական զարգացումները, երկկողմ դիվանագիտությունն ու ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացները գնալով ավելի փոխկապակցված են դառնում։

Այս փոփոխությունները խորությամբ հասկանալու, հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցում ցուցաբերելու, փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը խթանելու համար կարևոր է շարունակական երկխոսությունը հայ, ադրբեջանցի և միջազգային փորձագետների միջև։

Նման ձևաչափով շարունակական քննարկումները կարևոր հնարավորություն են ստեղծում տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորման, ինչպես նաև քաղաքական որոշումների և հանրային քննարկումների համար անհրաժեշտ վերլուծությունների ու մոտեցումների մշակման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Աշխատաժողովին մասնակցել են տարածաշրջանի առաջատար փորձագետներ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Մեծ Բրիտանիայի Արտաքին համագործակցության և զարգացման գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Արևելյան հարևանների հարցերով փոխտնօրեն Մարկ Քլեյթոնը, ինչպես նաև Միացյալ Թագավորության վերլուծաբաններ և քաղաքականություն մշակողներ։

Հայերեն English Español Türkçe 中文

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել