Մերձավոր Արևելք

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

1 րոպեի ընթերցում

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Սաուդյան Արաբիան 106 հարված է հասցրել Եմենի մի շարք շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային։

«Անցած օրվա ընթացքում սաուդցի զինվորականները 106 օդային և հրթիռային հարվածներ են հասցրել, որոնց թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները մայրաքաղաք Սանայում, ինչպես նաև Էլ Ջաուֆ, Թայիզ, Ամրան, Հաջջա և Սաադա մարզերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Telegram-ում հայտնել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։

Նա նշել է, որ հարվածներին մասնակցել են F-15 և Typhoon կործանիչներ, որոնք օդ են բարձրացել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշայթ և Էթ Թաիֆ քաղաքների ավիաբազաներից։ Հրթիռներն արձակվել են Նաջրան քաղաքի շրջանում գտնվող դիրքերից։

Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին՝ ավիահարվածներ հասցնելով հութիների դիրքերին՝ փորձելով վերադարձնել Եմենի կորցրած տարածքները: Եմենը հսկայական ռազմավարական նշանակություն ունի թագավորության համար, քանի որ միլիոնավոր բարել սաուդյան նավթ է տեղափոխվում Բաբ էլ Մանդեբի նեղուցով, որը Կարմիր ծով տանող հարավային «դարպասն» է։ Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ կարգելափակեն սաուդյան լցանավերի անցումը նեղուցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում