Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից մեկը, խոստովանել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են ազդել 2028-ին երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մասին իր որոշման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ զրույցում։

«Որոշում կայացնելիս հարկավոր է հնարավորինս շատ տեղեկություն հավաքել և փորձել ողջամիտ որոշում ընդունել։ Այո՛, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկա 35 օրվա ընթացքում, կհայտնվեն նոր տեղեկություններ և տվյալներ, որոնց շուրջ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել», - ասել է նա՝պատասխանելով հարցին՝ արդյոք Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների հնարավոր պարտությունը կարող է ազդել իր քաղաքական ծրագրերի վրա։

«Այս պահին ես փորձում եմ չկենտրոնանալ ենթադրյալ սցենարների վրա։ Ես պարզապես կփորձեմ, որքան հնարավոր է, լավ աշխատել և մարդկանց քաջալերել ընտրել այն թեկնածուներին, որոնց արժանի եմ համարում։ Ամերիկացի ժողովուրդը կկայացնի իր որոշումը, և երբ դա տեղի ունենա, այո՛, այդ ժամանակ ես կունենամ նոր տեղեկություններ՝ դիտարկելու համար», - հավելել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը բազմիցս ընդգծել է, որ կենտրոնացած է միջանկյալ ընտրություններում իր կուսակցության հաջողությանն աջակցելու վրա և 2028 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ որոշում կկայացնի միայն ընտրությունների ավարտից հետո։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. ամերիկացիները կընտրեն Սենատի 100 անդամներից 33-ին և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։

Հայերեն English Русский

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու

Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա