Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

1 րոպեի ընթերցում

Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ցրտահարության վտանգ կա։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։ ցածր ջերմաստիճանների պայմաններում հնարավոր է ցրտահարություն։ Հորդորում ենք նշված տարածքներում իրականացնել բերքահավաք»,-նշված է կառույցի տարածած հայտարարության մեջ։

Հայերեն Русский