ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սայֆ աշ-Շամսին հանձնարարել է հետաքննություն սկսել Դուբայից Թել Ավիվ մեկնող flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը։

Քննչական խումբը սկսել է իր աշխատանքները միջադեպի վերաբերյալ՝ համակարգելով այն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և այլ համապատասխան պետական ​​մարմինների հետ։

Գլխավոր դատախազը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղեկատվություն և ապացույցներ հավաքելու, միջադեպին առնչվող փաստերը, հանգամանքները և դրդապատճառները պարզելու, ինչպես նաև ստուգելու, թե արդյոք այն կապված է որևէ ահաբեկչական գործունեության կամ նպատակի հետ, կամ արդյոք եղել է նախնական պլանավորում կամ ուղղորդում։

Աշ-Շամսին կոչ է արել հանրությանը խուսափել միջադեպի վերաբերյալ ենթադրություններից կամ չհաստատված տեղեկատվության տարածումից։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռնող օդանավը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի «Թաբուկ» օդանավակայանում։ Պարզվել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է օդաչուին, ինչի ժամանակ ինքնաթիռը կտրուկ սկսել է բարձրությունը կորցնել։  

Աշխարհ

Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները «հերոս» են անվանել Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը կործանումից փրկած հնդիկ օդաչուին

 

Հայերեն Русский

Վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

ՀՀ վարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին

ԱԳՆ նախկին շենքում կգործեն հյուրանոց, գրասենյակային, առևտրային և բնակելի տարածքներ

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը

Ընտանեկան բռնության մասին օրենքի փոփոխությունների քննարկումը հետաձգվեց երկու ամսով

Ռուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. Պեսկով

Հայաստանում հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով. ՀՀ ՆԳ նախարար

Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում