Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

1 րոպեի ընթերցում

Վերջին ամիսներին վառելիքի միջազգային բորսայական գների էական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ընդգծեց, որ վառելիքի շրջանառության ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

«Հանձնաժողովը համապատասխան պետական մարմիններից և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից ամսական պարբերականությամբ ստանում և վերլուծում է վառելիքի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման գների և ծավալների, ինքնարժեքի և իրացման գների վերաբերյալ»,– նշեց նա։

Նշենք, որ վերջին շրջանում բենզինի թանկացումը լայն արձագանք էր ստացել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Սեպտեմբերի վերջին որոշ լցակայաններում «ռեգուլյար» բենզինի գինը հասել է 600 դրամի, «պրեմիումինը»՝ գերազանցել 620 դրամը։

Հայերեն English Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք