Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Fly Dubai ավիաընկերության չվերթի հետ կապված արտակարգ միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական՝ իրավիճակը գնահատելուց և ուղևորներից ապացույցներ հավաքելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։

Ըստ նոր տեղեկությունների՝ երկրորդ օդաչուն մի քանի անգամ դանակահարել է գլխավոր օդաչուին և փորձել է վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ «կանխվել է շատ լուրջ աղետ»։ Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն այժմ հարցաքննվում է։

Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռի ներսում արված ենթադրյալ լուսանկարներ, որում երևում է ուղևորի արյունոտված վերնաշապիկը։

Կասկած կա, որ երկրորդ օդաչուն գործել է դիտավորյալ՝ փորձելով վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ և կործանել այն:

Ըստ Walla լրատվամիջոցի՝ հետաքննության տակ գտնվող օդաչուն Օմանի քաղաքացի է։

Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հաղորդվել, թե ինքնաթիռի հրամանատարը ռուս է, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի։

Ավելի վաղ Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai FZ1073 չվերթը փոխել էր ուղղությունը Հորդանանի օդային տարածքով դեպի Սաուդյան Արաբիա՝ փոխանցելով ընդհանուր վթարային ազդանշան, այնուհետև փոխանցել էր մեկ այլ վթարային ազդանշան, որը ցույց է տվել հնարավոր առևանգում կամ ապօրինի միջամտություն։ Ավելի ուշ մոտ 180 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Թաբուկ» օդանավակայանում։

Իսրայելի վարչապետի գրասենյակի խոսնակի խոսքով՝ բոլոր ուղևորներն անվտանգ են։ Նաև նշվել է, որ իրավիճակը «վերահսկողության տակ է», և ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ իսրայելցի ուղևորներին Իսրայել վերադարձնելու համար։

Հայերեն العربية English Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ