Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարի միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի պատասխանը երկու կողմի միջև վստահության կառուցման և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկած յոթնօրյա պլանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրի։

Ըստ հրապարակման՝ «Արաղչին Վաշինգտոնի պատասխանը Թեհրանում կքննարկի սեպտեմբերի 30-ին։

Ինչպես նշում է Reuters-ը, աղբյուրի խոսքով, հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի առաջարկած պլանի շրջանակներում քայլերի հաջորդականությանը։

Անցյալ շաբաթ Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ամերիկյան կողմին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթնօրյա պլանը՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 28-ին նշել էր, որ Իրանը միջնորդներից վերջնական պատասխանի է սպասում՝ չնայած Թրամփի հայտարարությանը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կանգ է առել, որի հետևանքով վառելիքի գները բարձրացել են շատ երկրներում։ Հորմուզի նեղուցը նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղի է։

Հայերեն English Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն