Մերձավոր Արևելք

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Flydubai ավիաընկերության Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել (ծածկագիր 7700)։ Որոշ ժամանակ անց ինքնաթռին ուղարկել է «7500» ծածկագիրը, որը նշանակում է ինքնաթիռի առևանգում կամ ապօրինի միջամտություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Անվտանգության ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ դեպի ինքնաթիռ են ուղարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներ։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն արտակարգ խորհրդակցություններ են անցկացնում։

CNN-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը ստիպված է եղել ուղղություն վերցնել դեպի Սաուդյան Արաբիա և շուտով վայրէջք կկատարի այնտեղ։

Իսրայելցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ միջադեպը չի եղել առևանգում՝ հավելելով, որ իրենց ընկալմամբ՝ դա եղել է անձնակազմի ներքին միջադեպ։

Հաղորդվում է, որ օդանավում կա մոտ 180 ուղևոր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում