ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Եվա Սունդքվիստին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի, Շրջակա միջավայրի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ, այդ թվում՝ թափոնների կառավարման և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կեղտաջրերի մաքրման, անտառվերականգնման հարցերը։

Արա Մկրտչյանը կարևորել է Շվեդիայի և սկանդինավյան երկրների փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը՝ հատկապես թափոնների կառավարման ոլորտում կայուն և արդյունավետ համակարգերի ձևավորման տեսանկյունից։

Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Ներկայացվել են Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող և հյուրընկալող երկրի, առաջնահերթությունները և համաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները։

Կողմերը վերահաստատել են բնապահպանական համագործակցությունն առավել համակարգված և գործնական մակարդակի հասցնելու պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը և COP17-ի շրջանակում ձևավորվող հնարավորությունները համադրելու նպատակով։

Հայերեն English Español فارسی

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր