Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

5 րոպեի ընթերցում

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան քննարկում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) Հայաստանի և Ռուսաստանի   առաջատար գիտնականների մասնակցությամբ սեպտեմբերի 29-ին մեկնարկեց մարդու գործունեության տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին նվիրված երկօրյա քննարկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին օրը հիմնական զեկույցով հանդես եկավ ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով քննարկումն ուղեկցվեց ուշագրավ ելույթներով և մտքերի փոխանակմամբ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց գիտական հայտնագործությունների վրա արհեստական բանականության ազդեցությանը, ինչպես նաև հիմնարար գիտության, արհեստական բանականության, գիտական հաշվարկների և արդյունաբերության համադրման պարագայում առաջացող նոր հնարավորություններին։

Քննարկվեցին մարդու և արհեստական բանականության փոխկապակցվածությանը, հաշվարկային և փորձարարական ենթակառուցվածքների դերին, ինչպես նաև արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման և կիրառման ոլորտում գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև զարգացող համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության վրա հիմնված նորարարությունների հնարավորությունների օգտագործման և մարտահրավերների թեմային։

Էքսպերիմենտալ միջուկային ֆիզիկայի ոլորտում մասնագիտացած աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, որի պատվին Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը 2016 թվականին կոչվել է «օգանեսոն» (Og), «Արմենպրես»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ գրագետ օգտագործման դեպքում արհեստական բանականությունը կարող է անհավանական հեռանկարներ ուրվագծել շատ ոլորտների համար։ Նա նշեց, որ հիմա աշխատանքներ են կատարվում Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակը քիմիական նոր տարրերով համալրելու ուղղությամբ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը նշեց նաև, որ հայ գիտնականներն ավանդաբար առանձնացել են մասնագիտական բարձր որակներով և նրանց ներուժն այսօր էլ բավարարում է հայրենի գիտության զարգացումը նոր բարձունքների հասցնելու համար։

Սեպտեմբերի 30-ին շարունակվելիք քննարկումը ծավալվելու է «Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ․ գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» խորագրի ներքո։

Քննարկվելու են կենսաբժշկության, գենոմիկայի, դեղագործության և նյութագիտության ոլորտներում արհեստական բանականության մեթոդների կիրառման և զարգացման ժամանակակից ուղղությունները, ինչպես նաև ներկայացվելու են հայկական գիտական և կրթական կազմակերպությունների և ռուսական գիտական կենտրոնների նախագծերը։

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան քննարկում

Յուրի Հովհաննիսյան, Աշոտ Սաղյան

Արտեմ Օհանով

Հարություն Ավետիսյան, Արտեմ Օհանով

Յուրի Հովհաննիսյան

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան քննարկում

Աշոտ Սաղյան

Էդվարդ Սանդոյան, Արամ Պապոյան

Յուրի Հովհաննիսյան

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան քննարկում

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան քննարկում

Արամ Պապոյան, Սերգեյ Պոպով

Էդվարդ Սանդոյան, Արամ Պապոյան

Արտեմ Օհանով, Էդվարդ Սանդոյան

«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան քննարկում

Քննարկումներն անցկացվում են Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հայաստանում կազմակերպված օրերի շրջանակում։

 

Հայերեն English Русский

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները