Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները դադարեցված են

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից արդեն դադարեցվել են Սևանա լիճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լիճ բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 75 միլիոն 306 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա անցած ինն ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 175 միլիոն 234 հազար խմ ջուր, ինչը շուրջ 2,3 անգամ ավելին է լճից բաց թողնված ջրի քանակից։

2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է մնում 2025 թվականի նույն օրվա նիշից։

Հայերեն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին