Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ռուբիոն վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությունն՝ աջակցելու Լիբանանին եռակողմ շրջանակային համաձայնագրի իրականացման գործում, ինչը Լիբանանի և Իսրայելի միջև կայուն խաղաղության հասնելու միակ ուղին է։

Նա բարձր է գնահատել վարչապետ Սալամի կառավարության ջանքերն՝ ուղղված պետական ​​իշխանության տարածմանը, և վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ինքնիշխան Լիբանանի պետությանը, որը «զերծ կլինի «Հեզբոլլահ»-ի և Իրանի կործանարար ազդեցությունից»։

Լիբանանի վարչապետն իր հերթին X հարթակում գրառման մեջ նշել է, որ հանդիպման ընթացքում ընդգծել է եռակողմ շրջանակային համաձայնագրի ակտիվացման փուլ անցնելու և փոխադարձության ու փուլային իրականացման սկզբունքները գործնական քայլերի և տեղում շոշափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։

«Սա կհանգեցնի Լիբանանի լիակատար ինքնիշխանության վերականգնմանը, Իսրայելի լիակատար դուրսբերմանը Լիբանանի տարածքից և երկրի ողջ տարածքում զենքի նկատմամբ պետության վերահսկողության ապահովմանը», - նշել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է համաձայնագրում նշված պարտավորությունների իրականացման համար հստակ ժամանակացույց սահմանելու կարևորությունը։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Չնայած ստորագրված համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի հարավային շրջանները, որի հետևանքով հազարավոր մարդիկ տեղահանվել են, զոհվել ու վիրավորվել։

Հայերեն Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում