Տնտեսություն

ՀՀ ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային լսումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային լսումը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը։ 

Հանրային լսումը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային լսմանը մասնակցեցին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում, որ Խուդաթյանի խոսքով՝ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում