Մերձավոր Արևելք

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ 24 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ իսրայելական ուժերը շարունակում են ագրեսիան Գազայի հատվածի դեմ անկլավում վատթարացող մարդասիրական իրավիճակի ֆոնին։

 Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին Գազայի հատվածի հարավում իրականացված հարվածի արդյունքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ուժերին պատկանող դիպուկահարի։

Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է 1421, վիրավորվել՝ 4983 մարդ։

2023 թ․ հոկտեմբերին Գազայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով  զոհվել է առնվազն 74 022, վիրավորել՝ 175 980 պաղեստինցի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում