1 րոպեի ընթերցում
Ինդոնեզական Virgo Transport 8 նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է The Jakarta Post պարբերականը։
Ըստ պարբերականի տեղեկության՝ որոնողական ծառայությունների աշխատանքների 16-րդ օրվա դրությամբ 69 մարդ նախկինի նման համարվում է անհետ կորած, 108 մարդ փրկվել է։
Սեպտեմբերի 13-ին լաստանավը կորել էր սաստիկ փոթորկի ժամանակ։ Ընդամենը նավում եղել է 243 մարդ, ներառյալ անձնակազմի 30 անդամը: