Ճապոնիայի տրամադրած 20 միլիարդ դոլարի չափով օգնությունն ամենախոշորներից մեկն է. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան 2022 թվականի փետրվարից ի վեր Ճապոնիայից ստացել է ավելի քան 20 միլիարդ դոլար ընդհանուր գումարի օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքերը մեջբերում է «Նովոստի.Live» պարբերականը։

«Աջակցությունը եղել է պատերազմի սկզբից և շատ հիմնավոր աջակցություն։ Տրամադրվել է ավելի քան 20 միլիարդ դոլարի օգնություն։ Դա աշխարհում օգնության ամենամեծ գումարներից մեկն է։ Դա նաև էներգետիկան է, հումանիտար աջակցությունը, բազմաթիվ տարբեր ծրագրեր», - ասել է նա:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայերեն Русский