Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3․2 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 274․3 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Օգոստոսին՝ հուլիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 13․3, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 9․8 տոկոսով: Օգոստոսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 663․2 մլն դոլար:

Արտահանումը տարվա առաջին ութ ամիսներին 6․5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 4 մլրդ 623․9 մլն դոլար: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, ծավալը կրճատվել է 4 տոկոսով, սակայն 2025 թվականի օգոստոսի համեմատ աճել է 1․3 տոկոսով: Օգոստոսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 573․5 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-օգոստոսին 9․3 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 8 մլրդ 650․4 մլն դոլար: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ կրճատվել է 17․5, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 14․9 տոկոսով: Օգոստոսին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 89․7 մլն դոլար:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-օգոստոսին եղել է 372․29, իսկ օգոստոսին՝ 365.48 դրամ: 

Հայերեն العربية English

Ֆրանսիայի պատվո պահակախմբի անդամը Ելիզեյան պալատում ուշագնաց է եղել Սլովակիայի նախագահի դիմավորման ժամանակ

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայում հանդես է եկել ներկայացմամբ

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի բավականաչափ սկզբունքային և համարձակ. Անահիտ Մանասյան

Նյու Յորքում եռահարկ շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ