ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ շահարկումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ կանի Հայաստանի իշխանությունը, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի սակագինը:

«Մենք ասել ենք և մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք 4 սահմանակից երկրներ ունենք և, եթե 5-րդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը քննարկելու ենք: Գազի գինը նաև քաղաքական գին է ներառում, մենք պատրաստ չենք և այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ խողովակից, մեկ ճնշման կոճակից և անելու ենք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի դիվերսիֆիկացման գործընթացը»,- ասաց Սիմոնյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ երկիր է, որն իր իշխանությունը ձևավորում է իր ժողովրդի ընտրության շնորհիվ, չունի կոնֆլիկտ, որը կօգտագործվի Հայաստանում քաղաքական գործընթացներ գեներացնելու, քաղաքական գործընթացները ցանկացած ուղղությամբ տանելու համար:

«Հայաստանի Հանրապետությունն իր սուվերենությունը պահպանելու է: Ռուսաստանի Դաշնության գործընկերներն էլ մշտապես ասում են, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունն իր շահերը չի զիջել և չի զիջելու»,- նշեց նա:

Հայաստանում այս պահին սպառողները գազի համար վճարում են 143.7 դրամ մեկ խմ-ի ի դիմաց։ Սոցիալապես անապահով խմբերն օգտվում են սուբսիդավորված 100 դրամ սակագնից։ 

Հայերեն English فارسی Русский

Դատարանը Թրամփի վարչակազմին կարգադրել է անհապաղ վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն

Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, ավելի ամուր է, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող կանոնակարգը

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար