Մարզեր

Գավառի պետական համալսարանում կայացել է «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով սեմինար

1 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանում կայացել է «Երիտասարդների դերը  կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով սեմինար

Գավառի պետական համալսարանում կայացել է սեմինար՝ «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, սեմինարը վարել են ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները։

Սեմինարի ընթացքում բանախոսները կարևորել են քաղաքացիների պատասխանատու վարքագիծը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեվարքության մշակույթի տարածումը և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի արմատավորումը։ Քննարկվել են կոռուպցիայի հասկացությունն ու էությունը, պատճառները, դրսևորման ձևերը, հասարակության ու պետության վրա ունեցած բացասական ազդեցությունը, կանխման ընդհանուր և հատուկ միջոցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում