Գեղարքունիքում կուտակվել է 116 հազար 51 տոննա անասնակեր, հավաքվել՝ 60 հազար 378 տոննա հացահատիկ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում շարունակվում են խոտի և հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզում ցանված աշնանացան ցորենի 14 հազար 651 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձվել է 12 հազար 265 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 35 հազար 694 տոննա համախառն բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 29,1 ցենտներ։

Գարնանացան ցորենի 596,7 հեկտար արտերից արդեն հնձվել է 544 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 1150, 8 տոննա հացահատիկ։ Միջին բերքատվությունը կազմել է 21,1 ցենտներ։

Մարզում ցանված 9100 հեկտար գարնանացան գարու արտերից հնձվել է 8747 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 22 հազար 291 տոննա համախառն բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25,5 ցենտներ։ Փորձնական կարգով Վարդենիս համայնքում 2 հեկտարի վրա նախորդ աշնանն իրականացվել է աշնանացան գարու ցանք։ Այն հնձվել է ամբողջությամբ՝ ապահովելով 7 տոննա բերք։ Միջին բերքատվությունը կազմել է 31,8 ցենտներ։

Մարզում այլ հացահատիկի ցանքերն այս տարի կազմել են 367 հեկտար, որը հնձվել է ամբողջությամբ։ Ստացվել է 895 տոննա համախառն բերք։ Միջին բերքատվությունը կազմել է  24,3 ցենտներ։

Հատիկաընդեղենի ցանքերը կազմել են 193,32 հեկտար։ Հավաքվել է 428 տոննա բերք՝  21,1 ցենտներ միջին բերքատվությամբ։

Մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 116 հազար 51 տոննա խոտ, 10 հազար տոննա ծղոտ։

Անասնակերի և հացահատիկի բերքահավաքը շարունակվում է, որոշ տեղերում սկսվել է նաև կարտոֆիլի բերքահավաքը։

Հայերեն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին