Միջին նորոգման է ենթարկվում Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սեպտեմբերի սկզբներից  ընթանում են Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի 74-ից 80 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևանից Դիլիջան տանող 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի միջին նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 287 միլիոն 400 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է փոսային նորոգում, որոշ տեղերում հարթեցնող շերտի տեղադրում և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում 55818 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի առաջին օրերին։

Հայերեն

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին

Գործընթացը չի կանգնել. Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման մասին

Արարատ Միրզոյանն ու Պետր Մացինկան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր

Գառնու տաճարում կհնչի «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ն. խմբի Awakening շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում

Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում