Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների յուրաքանչյուր շերտում ունի ամուր դիրքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Digitec 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիսում հայտարարեց ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը։
«Ունենք ամուր դիրքեր, գրավչություն և հիմք, թե ինչից և ինչպես խոսել պոտենցիալ ներդրողների և էկոհամակարգի այլ մասնակիցների հետ։ Ինչ վերաբերում է մեր մրցակցային առավելություններին, ապա թե՛ էներգետիկայի, թե՛ պոտենցիալի, թե՛ արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպությունների մասով, կարծում եմ, ունենք առավելություն։ Եվ մեր գերատեսչությունը ջանքեր չի խնայելու, որպեսզի այդ մրցավազքում որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահենք։ Բոլոր ուղղություններով չենք կարող՝ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով»,- նշեց նախարարը։