Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

3 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը կրող «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը, որը կազմակերպել է «ԱՊՐԻ Արմենիա» կազմակերպությունը։ Ֆորումին մասնակցում են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են Հայաստանի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, կապակցվածությունը, տնտեսական անվտանգությունը, թվային ինքնիշխանությունն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԱՊՐԻ Արմենիա»-ի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը բացման խոսքում նշեց, որ ֆորումի խորագիրը դարձել է իրենց ողջ գործունեության ուղենիշը։

«Մեզ մնում է լավագույնս ուրվագծել փոփոխությունների ճարտարապետությունը և ձգտել ձևավորել դրա ամենախելամիտ ուղղությունները՝ միաժամանակ ընդունելով ու գնահատելով այն իրավիճակը, որում գտնվում ենք տվյալ պահին։ Այդպիսով մենք ավելի ուժեղ, ավելի լավ նախապատրաստված և ավելի կայուն կլինենք ապագայի ցանկացած զարգացման պարագայում։ Մենք մշակել ենք մի ծրագիր, որը մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ենք ներկայացնում՝ հուսալով, որ համաժողովից կհեռանաք՝ ունենալով ավելի հստակ պատկերացումներ և գործողությունների նախնական ուրվագծեր այն մասին, թե ինչ կարող ենք անել որպես անհատներ, հաստատություն և նույնիսկ որպես ազգ՝ ապահով և կայուն առաջընթաց ապահովելու համար։ Միաժամանակ հուսով ենք, որ համաժողովի նիստերի հաջորդական ընթացքում մասնակիցները կհաստատեն ամուր և երկարատև կապեր»,-նշեց Փիլիպպոսյանը։

Նա հավելեց, որ այսօր յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ, և միասին հասնել նոր հանգրվանի։

«Կատարելություն գոյություն չունի, կա միայն կերտման ընթացք։ Առանց աշխատանքի չկա առաջընթաց։ Մենք հաճախ ստիպված ենք լինում փոխակերպել իրականությունը՝ իրականացնելով հարյուր տոկոսանոց բարելավում, ինչը հանգեցնում է դեպի լավը տանող ամբողջական փոփոխության։ Երբ ամեն ինչ քանդվում է, մենք կտորները վերամիավորում ենք՝ կիրառելով «կինցուգիի» սկզբունքը։ Դա ճապոնական կոտրված խեցեղենն է, որը վերականգնվում է ոսկու միջոցով, և ահա ձեր առջև «կինցուգիի» հայկական մեկնաբանությունն է։ Հանձնվելը մեր էության մասը չէ. եթե այդպես լիներ, մենք վաղուց արդեն անհետացած կլինեինք։ Մենք ստեղծում ենք արժեքներ, որոնք դիմակայում են ժամանակին՝ հաղթահարելով անկայունության դարաշրջաններ»,-նշեց Փիլիպպոսյանը։

Նրա խոսքով՝ «ԱՊՐԻ Արմենիա»-ի աշխատակիցները ոգեշնչվում են այն կանոններով, որոնք աշխարհի առաջատար վերլուծական կենտրոններն օգտագործել են իրենց երկխոսությունները ձևավորելու համար: «ԱՊՐԻ Արմենիա»-ն ձգտում է անընդհատ առաջընթաց գրանցել և նոր լուծումներ փնտրել օրվա խնդիրների համար:

Հայերեն English Русский

ՀՀ փոխվարչապետն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցեր

Իրանը հարևանների հետ քննարկում է տարածաշրջանում անվտանգության ապագա կառուցակարգերի հարցը. Ալիռեզա Խոդա Ղոլիփուր

ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել ԱԲ նախարարություն ստեղծելու շուրջ

Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Արտաշատում բացվել է Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան

Digitec-ը պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցության վառ դրսևորում է. ՀՀ ԲՏԱԱԲ նախարար

Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ